Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին 28-րդ կետով, Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 36-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 08․04․2021թ․ Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին թիվ 515-Ն որոշումը և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1․ Հաստատել Նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ների կանոնադրությունները նոր խմբագրությամբ համաձայն հետևյալ հավելվածների՝
1)Կապանի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ հավելված 1 ,
2)Կապանի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ հավելված 2,
3)Կապանի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ հավելված 3,
4)Կապանի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ հավելված 4,
5)Կապանի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ հավելված 5,
6)Կապանի թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ հավելված 6,
7)Կապանի թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ հավելված 7,
8)Կապանի թիվ 9 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ հավելված 8,
9)Կապանի թիվ 10 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ հավելված 9,
10) Կապանի թիվ 12 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ հավելված 10,
11)Կապանի թիվ 13 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ հավելված 11,
12) Սյունիքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ը վերանվանել Կապանի Սյունիք նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ և հաստատել հաստատության կանոնադրությունը՝ հավելված 12,
13) Արծվանիկի մանկապարտեզ ՀՈԱԿ-ը վերանվանել Կապանի Արծվանիկ նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ և հաստատել հաստատության կանոնադրությունը՝ հավելված 13,
14)Դավիթբեկի մանկապարտեզ ՀՈԱԿ-ը վերանվանել Կապանի Դավիթ Բեկ նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ և հաստատել հաստատության կանոնադրությունը՝ հավելված 14,
15)Ծավի մանկապարտեզ ՀՈԱԿ-ը վերանվանել Կապանի Ծավ նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ և հաստատել հաստատության կանոնադրությունը՝ հավելված 15։
2․ Ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու 2015 թվականի օգոստոսի 04-ի Կապանի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> թվով 12 համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները նոր խմագրությամբ հաստատելու մասին N 47-Ա որոշումը։