Կապանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ 2025 թվականի հունիսի 23-ին՝ ժամը 15։00, Կապանի մշակույթի կենտրոնի երկրորդ հարկի նախասրահում /հասցեն՝ ք․ Կապան, Չարենցի 1/ կքննարկվի Կապան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի /այդ թվում՝ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի/ նախագիծը։
Շահագրգիռ բոլոր անձինք և կազմակերպությունները կարող են մասնակցել քննարկմանը։
Կից նախագծի հետ կապված առաջարկությունները կարող եք ներկայացնել kapanmayor@gmail.com էլեկտրոնային փոստով մինչև 2025 թվականի հունիսի 23-ը, ժամը 12։00։