Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աճուրդային և մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի բաց դասական աճուրդ վաճառք.
ԼՈՏ 1 - Ծածկագիր 09-001-0565–0150 Կապան համայնքի Կապան քաղաքի Մ․Հարությունյան փողոցի թիվ 2/9 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.00178 հա հողամաս /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 100%/ գեղեցկության սրահ կառուցելու նպատակով։ Իրականացվող ծրագրի ժամկետը 10 տարի։ Հողամասի մեկնարկային գին սահմանելով 340000 դրամ:
ԼՈՏ 2 - Ծածկագիր 09-001-0555–0036 Կապան համայնքի Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 16/12 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.09 հա հողամաս /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 40%/ ավտոտեխսպասարկման կետ կառուցելու նպատակով։ Իրականացվող ծրագրի ժամկետը 10 տարի։ Հողամասի մեկնարկային գին սահմանելով 5720000 դրամ:
ԼՈՏ 3 - Ծածկագիր 09-048-0324–0012 Կապան համայնքի Ծավ գյուղի 1–ին փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերից 0.01431 հա հողամաս /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 80%/ չորանոց կառուցելու նպատակով։ Իրականացվող ծրագրի ժամկետը 10 տարի։ Հողամասի մեկնարկային գին սահմանելով 110000 դրամ:
ԼՈՏ 4 - Ծածկագիր 09-072–0108–0036 և 09-072–0108–0034 Կապան համայնքի Շիկահող բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 4–րդ կարգի ջրովի 0․4338 հա և 1․5814 հա վարելահողերը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։ Հողամասերի մեկնարկային գին սահմանելով 7430000 դրամ:
ԼՈՏ 5 - Ծածկագիր 09-098-0009–0003 Կապան համայնքի Տանձավեր գյուղի 6–րդ փողոցի թիվ 11/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.0755 հա հողամաս /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 15%/ սննդի կետ կառուցելու նպատակով։ Իրականացվող ծրագրի ժամկետը 10 տարի։ Հողամասի մեկնարկային գին սահմանելով 1570000 դրամ:
ԼՈՏ 6 - Ծածկագիր 09-001-0631–0004 Կապան համայնքի Կապան քաղաքի Ա․Մանուկյան փողոցի 1–ին նրբանցքի թիվ 10 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.13 հա հողամաս /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 40%/ խանութ սրահ կառուցելու նպատակով։ Իրականացվող ծրագրի ժամկետը 10 տարի։ Հողամասի մեկնարկային գին սահմանելով 39350000 դրամ:
ԼՈՏ 7 - Ծածկագիր 09-001-0613–0028 Կապան համայնքի Կապան քաղաքի «ԾՂԵՐ» այգեգործական ընկերության թաղամաս թիվ 60/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.07942 հա հողամաս /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 40%/ բնակելի տուն կառուցելու նպատակով։ Իրականացվող ծրագրի ժամկետը 10 տարի։ Հողամասի մեկնարկային գին սահմանելով 3230000 դրամ:
Աճուրդը տեղի կունենա 2025թ. օգոստոսի 12--ին ժամը 10:00-ին Կապանի Մշակույթի կենտրոնի շենքում /ք․Կապան Չարենցի 1/:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը: Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 50%-ի չափով: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ։
Աճուրդային քայլը կազմում է հողամասի մեկնարկային գնի 5%–ի չափով։ Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից, որը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը: Հողամասերի նկատմաբ սահմանափակումներ՝ սերվիտուտեր չկան։
Աճուրդի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:
Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աճուրդային և մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի վարձակալութան իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթ.
ԼՕՏ 1 - Ծածկագիր 09-012-0109-0004 Կապան համայնքի Աղվանի գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատենտեսական նշանակությա 3-րդ կարգի անջրդի վարելահողերի հողատեսքի 1․42202 հա հողամաս, գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով՝ 5 /հինգ/ տարի ժամկետով մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 14000 դրամ:
ԼՕՏ 2 - Ծածկագիր 09-075-0101-0066 Կապան համայնքի Ծրվենանց գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատենտեսական նշանակության 4-րդ կարգի անջրդի վարելահողերի հողատեսքի 2․0 հա հողամաս, գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով՝ 5 /հինգ/ տարի ժամկետով մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 20000 դրամ:
ԼՕՏ 3 - Ծածկագիր 09-082–0512–0002 Կապան համայնքի Սյունիք գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատենտեսական նշանակության 3-րդ կարգի ջրովի վարելահողերի հողատեսքի 0․82853 հա հողամաս, գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով՝ 5 /հինգ/ տարի ժամկետով մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 14000 դրամ:
ԼՕՏ 4 - Ծածկագիր 09-082–0527–0022 Կապան համայնքի Սյունիք գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատենտեսական նշանակության 3-րդ կարգի ջրովի վարելահողերի հողատեսքի 0․168 հա հողամաս, գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով՝ 5 /հինգ/ տարի ժամկետով մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 5000 դրամ:
Մրցույթը տեղի կունենա 2025թ. օգոստոսի 12--ին ժամը 14։00-ին Կապանի Մշակույթի կենտրոնի շենքում / ք․Կապան Չարենցի 1/:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/ մրցույթին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը: Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ։ Մասնակիցները հայտի հետ կարող են ներկայացնել լրացուցիչ պարտավորություններ ստանձնելու վերաբերյալ տվյալներ՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համառոտ ծրագիր /ոռոգման համակարգի անցկացում, հողամասի բարելավման ուղղված գործառույթներ, նոր աշխատատեղերի ստեղծում և այլն/, սոցիալական /բարեգործական/ բաղադրիչի առկայություն, որոնք համապատասխան գնահատման մեթոդով հաշվի են առնվելու հանձնաժողովի կողմից մրցույթում հաղթող ճանաչելու համար։ Մրցույթում հաղթելու դեպքում ներկայացված պարտավորությունները նեռարվելու են կնքվելիք հողամասի վարձակալության իրավունքով տրամադրման պայմանագրում։
Հաղթած մասնակիցը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի մեկ տարվա վարձավճարը միանվագ: Մրցույթում հաղթող անձը պարտավոր է վարձակալվող հողամասը օգտագործել համաձայն ագրոտեխնիկական պահանջների և իրականացնել սահմանված բնապահպանական միջոցառումներ՝ հողամասի օգտագործման միջոցների և դրանց այն մասի արգելումը, որոնք հանգեցնում են հողի որակի ու բերրիության անկմանը կամ շրջակա բնական միջավայրի վատթարացմանը։
Մրցութային քայլը կազմում է հողամասի մեկնարկային գնի 5%–ի չափով։ Հողամասերի նկատմաբ սահմանափակումներ՝ սերվիտուտեր չկան։
Հողամասը երեք տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործելու դեպքում հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը դադարում է:
Մրցույթի կանոնակարգին և վարձակալութան իրավունքով օգտագործման տրամադրման լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև մրցույթի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը:
Տեղեկությունների համար դիմել Կապան համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով, հեռախոս +374 93090701: