Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԵԿՆԱՐԿ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
15/07/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
31/07/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

R2D Սյունիք ծրագիրը հայտարարում է «Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանն աջակցող կազմակերպությունների համար» աջակցության մրցութային հայտադիմումների ընդունուման մեկնարկը։

Այս հայտերի ընդունման նպատակն է աջակցել այն կազմակերպություններին, որոնք Սյունիքի մարզում նպաստում են կամ կնպաստեն գյուղատնտեսության /գյուղմթերքի վերամշակման (բացի առաջնային արտադրությունից), արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում գործող ՓՄՁ-ների զարգացմանը։

R2D Սյունիք ծրագիրը կօգնի ուժեղացնել այս կազմակերպությունների կարողությունները, հասանելի դարձնել անհրաժեշտ ծառայությունները մասնավոր հատվածի համար, և միաժամանակ նպաստել տարածաշրջանի տնտեսական առաջընթացին, կյանքի որակի բարելավմանը և խոցելի խմբերի ընդգրկմանը՝ պահպանելով գենդերային հավասարության սկզբունքը։

Ո՞վ կարող է դիմել

  • Բիզնեսի աջակցման կազմակերպություններ
  • Մասնագիտական կրթական հաստատություններ (ՄԿՈՒ)
  • Ոլորտային ասոցիացիաներ և միություններ
  • Հետազոտական և նորարարական կենտրոններ
  • Ոչ առևտրային կազմակերպություններ (ՀԿ)
  • Պետության կողմից արտոնագրված/լիցենզավորված ուսումնական հաստատություններ

 Դիմորդների համապատասխանության չափանիշները

✔️ ՀՀ-ում պետական գրանցում

✔️ 3 և ավելի տարվա փորձ մասնավոր հատվածի զարգացման, կրթության, մասնագիտական կարողությունների ուժեղացման, խորհրդատվության և/կամ ծառայությունների մատուցման ոլորտում, վերևում նշված երեք ոլորտներից որևէ մեկում

✔️ Սյունիքում առաջիկա 3 և ավելի տարվա համար առկա համապատասխան ռեսուրսներ (շենք, շինություն, տարածք, որակավորված թիմ, տեխնիկական միջոցներ)՝ երկարաժամկետ վարձակալության կամ սեփականության իրավունքով

✔️ Որակավորված անձնակազմ՝ համապատասխան փորձով առաջարկվող ծրագրի իրականացման համար։

Ձեր կողմից ներկայացվող ծրագիրը պետք է նպաստեն հետևյալ ոլորտներում գործող փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը՝

🌾Գյուղատնտեսություն /գյուղմթերքի վերամշակում

🏭 Արդյունաբերություն

🏞️ Զբոսաշրջություն և հյուրընկալություն


Դրամաշնորհային աջակցություն՝ մինչև €30,000-ին համարժեք ներդրում

Հարցերի և մանրամասների համար միացեք մեր տեղեկատվական հանդիպումներին, որոնք տեղի կունենան՝

💻 Առցանց –  հուլիսի 16-ին և 23-ին։

Մասնակցելու համար գրանցվեք հետևյալ հղումով՝ https://forms.office.com/e/yZ2RdLUk7Q

Ձեր հարցերը կարող եք ուղղել նաև էլեկտրոնային փոստի միջոցով r2dsyunik@ada.gv.at  հասցեին մինչև հուլիսի 20-ը։ Բոլոր հարցերի պատասխանները կհրապարկվեն հուլիսի 25-ին մեր կայքում և ֆեյսբուքյան էջում։

📅 Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը ս․թ․հուլիսի 31-ն է։

Հաղթողներն ընտրվելու են գնահատող հանձնաժողովի կողմից։

🔗 Մանրամասների և հայտադիմումի ձևանմուշի համար այցելեք՝ https://www.r2dsyunik.am/hy/news/publications

#ԴիմակայունՍյունիք #ԹիմԵվրոպա

R2D Սյունիք ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում և համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից։ 

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի  համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Բոլորը
Ավագանու նիստեր
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ, 22․11․2023թ
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ, 06․10․2023թ
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ, 10․05․2023թ
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ, 15․02․2022թ
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ,29.12.2021թ․
Համայնքի ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստ
Կապան համայնքի ղեկավարի երդման արարողություն
Կապան համայնքի նորընտիր ավագանու նիստ 30.11.2021թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 30.12.2020թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 09.08.2021թ
Կապան համայնքի ավագանու նիստ, 25.09.2020թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 31.07.2020թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 03.06.2021թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 09.07.2021թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 14.07.2020թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ,19.05.2021
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ,17․03․2021
Կապան համայնքի ավագանու նիստ, 04.03.2020
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 14․02․2020թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 18.02.2021թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 29.01.2021
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 22․01․2020թ
Ինչպես դիմել համայնքապետարան
Կապան համայնքի ավագանու նիստ, 26․12․2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 05.12.2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 08.10.2019
Կապան համայնքի ղեկավարի ավագանու նիստ, 23.07.2019
Կապան համայնքի վագանու նիստ, 09․07․2019թ
Ավագանու արտահերթ նիստ, 03.05.2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 29.03.2019թ
Կապան համայնքի ավագանու 26.02.2019թ թիվ 1 նիստ
Ավագանու արտահերթ նիստ - 04.04.2018
Ավագանու նիստ - 24.02.2018
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 23.04.2020
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 30.06.2020
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ 25․04․2022թ
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ, 25․05․2022թ
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ,29․06․2022թ․
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ, 28․06․2023թ
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ, 12․09․2023թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner