Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աճուրդային և մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի բաց դասական աճուրդ վաճառք.
ԼՈՏ 1 - Ծածկագիր 09-072–0108–0036 և 09–072–0108–0034 Կապան համայնքի Շիկահող բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 4–րդ կարգի ջրովի 0․4338 հա և 1․5814 հա վարելահողերը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։ Հողամասերի մեկնարկային գին սահմանելով 7430000 դրամ:
ԼՈՏ 2 - Ծածկագիր 09–001–0117–0066 Կապան համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի 14/36 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.02642 հա հողամաս /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 40%/ գրասենյակ կառուցելու նպատակով։ Իրականացվող ծրագրի ժամկետը 10 տարի։ Հողամասի մեկնարկային գին սահմանելով 5710000 դրամ:
ԼՈՏ 3 - Ծածկագիր 09–001–0514–0329 Կապան համայնքի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 7/14 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.00468 հա հողամաս /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 40%/ գրասենյակ կառուցելու նպատակով։ Իրականացվող ծրագրի ժամկետը 10 տարի։ Հողամասի մեկնարկային գին սահմանելով 850000 դրամ:
ԼՈՏ 4 - Ծածկագիր 09–001–0630–0597 Կապան համայնքի Կապան քաղաքի Թումանյան փողոցի 39/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.0174 հա հողամաս /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 40%/ կայանատեղի կառուցելու նպատակով։ Իրականացվող ծրագրի ժամկետը 10 տարի։ Հողամասի մեկնարկային գին սահմանելով 6270000 դրամ։
ԼՈՏ 5 - Ծածկագիր 09-001–0613–0047 Կապան համայնքի Կապան քաղաքի «ԾՂԵՐ» այգեգործական ընկերության թաղամաս 60/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.06 հա հողամաս /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 40%/ բնակելի տուն կառուցելու նպատակով։ Իրականացվող ծրագրի ժամկետը 10 տարի։ Հողամասի մեկնարկային գին սահմանելով 2500000 դրամ:
ԼՈՏ 6 - Ծածկագիր 09–001–0636–0015 Կապան համայնքի Կապան քաղաքի Մ․Ստեփանյան փողոցի 26/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.17388 հա հողամաս /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 30%/ բնակելի տուն կառուցելու նպատակով։ Իրականացվող ծրագրի ժամկետը 10 տարի։ Հողամասի մեկնարկային գին սահմանելով 9290000 դրամ։
ԼՈՏ 7 - Ծածկագիր 09–001–0002–0036 Կապան համայնքի Կապան քաղաքի Շղարշիկ թաղամասի 73 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.0785 հա հողամաս /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 30%/ բնակելի տուն կառուցելու նպատակով։ Իրականացվող ծրագրի ժամկետը 10 տարի։ Հողամասի մեկնարկային գին սահմանելով 2490000 դրամ։
Աճուրդը տեղի կունենա 2025թ. սեպտեմբերի 24--ին ժամը 10:00-ին Կապանի Մշակույթի կենտրոնի շենքում /ք․Կապան Չարենցի 1/:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը: Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 50%-ի չափով: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ։
Աճուրդային քայլը կազմում է հողամասի մեկնարկային գնի 5%–ի չափով։ Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից, որը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը: Հողամասերի նկատմաբ սահմանափակումներ՝ սերվիտուտեր չկան։
Աճուրդի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:
Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աճուրդային և մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի վարձակալութան իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթ.
ԼՕՏ 1 - Ծածկագիր 09–014–0101–0023 Կապան համայնքի Ուժանիս գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի անջրդի վարելահողերի հողատեսքի 6․62711 հա հողամաս, գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով՝ 5 /հինգ/ տարի ժամկետով մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 67000 դրամ:
ԼՕՏ 2 - Ծածկագիր 09–042–0104–0025 Կապան համայնքի Աճանան գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկներ /հնդավոր/ հողատեսքի 0․08768 հա հողամաս, գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով՝ 5 /հինգ/ տարի ժամկետով մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 5000 դրամ:
Մրցույթը տեղի կունենա 2025թ. սեպտեմբերի 24--ին ժամը 12։00-ին Կապանի Մշակույթի կենտրոնի շենքում / ք․Կապան Չարենցի 1/:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/ մրցույթին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը: Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ։ Մասնակիցները հայտի հետ կարող են ներկայացնել լրացուցիչ պարտավորություններ ստանձնելու վերաբերյալ տվյալներ՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համառոտ ծրագիր /ոռոգման համակարգի անցկացում, հողամասի բարելավման ուղղված գործառույթներ, նոր աշխատատեղերի ստեղծում և այլն/, սոցիալական /բարեգործական/ բաղադրիչի առկայություն, որոնք համապատասխան գնահատման մեթոդով հաշվի են առնվելու հանձնաժողովի կողմից մրցույթում հաղթող ճանաչելու համար։ Մրցույթում հաղթելու դեպքում ներկայացված պարտավորությունները նեռարվելու են կնքվելիք հողամասի վարձակալության իրավունքով տրամադրման պայմանագրում։
Հաղթած մասնակիցը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի մեկ տարվա վարձավճարը միանվագ: Մրցույթում հաղթող անձը պարտավոր է վարձակալվող հողամասը օգտագործել համաձայն ագրոտեխնիկական պահանջների և իրականացնել սահմանված բնապահպանական միջոցառումներ՝ հողամասի օգտագործման միջոցների և դրանց այն մասի արգելումը, որոնք հանգեցնում են հողի որակի ու բերրիության անկմանը կամ շրջակա բնական միջավայրի վատթարացմանը։
Մրցութային քայլը կազմում է հողամասի մեկնարկային գնի 5%–ի չափով։ Հողամասերի նկատմաբ սահմանափակումներ՝ սերվիտուտեր չկան։
Հողամասը երեք տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործելու դեպքում հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը դադարում է:
Մրցույթի կանոնակարգին և վարձակալութան իրավունքով օգտագործման տրամադրման լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև մրցույթի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը:
Տեղեկությունների համար դիմել Կապան համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով, հեռախոս +374 93090701: