Այսօր: Երկուշաբթի, 8 Սեպտեմբերի 2025թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ


Ինչպես ստանալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքով նախատեսված թույլտվություններ

1․ Թույլտվություն ստանալու համար դիմումատուն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարին ներկայացնում է դիմում` էլեկտրոնային (Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայքի միջոցով, ուղարկողի հաստատված ստորագրությամբ կամ էլեկտրոնային թվային ստորագրությամբ) կամ թղթային եղանակով, որին կից ներկայացվում են՝
1) անձը հաստատող փաստաթղթի՝ դիմումատուի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
2) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը,
3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու որոշմամբ սահմանած դրույքաչափերին համապատասխան՝ տեղական տուրքի վճարման անդորրագրի պատճենը,
4) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի նկատմամբ դիմումատուի պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքը,
2. Դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում կից փաստաթղթերը ներկայացվում են սկանավորված տարբերակով:
3. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական գազի, հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվություն ստանալու համար սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից ներակայացվում է նաև.
1) Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված և լիազոր մարմնի կողմից հաշվառված կազմակերպության կողմից տրամադրված արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության պատճենը։
4. «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվություն ստանալու համար, սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում է նաև.
1) առևտրային գործունեություն ծավալելու համար նախատեսված տարածքի լուսանկարը,
2) էսքիզային առաջարկ (ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա վաճառք իրականացնելու համար նախատեսված տակդիր տեղադրելու դեպքում):
5. Արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ստանալու համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում է նաև.
1) համապատասխան պատկերով և գրառումներով գովազդի միջոցի էսքիզը, որտեղ նշվում են գովազդի արտաքին չափերը, գովազդի տեղադրման ձևը (վահանակ, լուսատախտակ, գրաժապավեն, պլակատներ և այլն) և տեխնիկական լուծումները, իսկ դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համաձայնությունը։
6. Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվություն ստանալու համար սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում է նաև.
1) բժշկի որակավորում ունեցող աշխատակցի աշխատանքային պայմանագրի կամ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում գործող բժշկական հաստատության հետ կնքված համապատասխան պայմանագրի պատճենը։
7. Համայնքի տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից ներակայացվում է նաև.
1) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի և ներդիրի պատճենը,
2) ավտոմոբիլի տեխնիկական անձնագրի (հաշվառման վկայագրի) պատճենը, 3) հայտատուին պատկանող մարդատար-տաքսու ծառայություն իրականացնող ավտոմեքենաների ցանկը։
8. Հայաստանի հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի կամ դրա կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվություն ստանալու համար սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում է նաև.
1) ապրանքային նշանի վկայագրի պատճենը՝ hամայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշանում օգտագործելու դեպքում։
9. Հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 01-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 01-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվություն ստանալու համար սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում է նաև.
1) Տվյալ օբյեկտում հանրային սննդի կազմակերպման ու իրականացման թույլտվության պատճենը։
10. Հաստատված թույլտվությունը (ձև N 1) հայտատուին է հանձնվում Հայտը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, որը տրվում է հայտատուի կողմից ընթացիկ տարվա` հայտում նշված ժամանակահատվածին և վճարված տեղական տուրքին համապատասխան։
11. Թույլտվությունը չի կարող դիմումատուի կողմից փոխանցվել այլ անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կամ օգտագործվել այլ անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից։
12. Թույլտվություն ստանալու մասին դիմումը մերժվում է հայտի մուտքագրման օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե
1) դիմումատուի կողմից սույն կարգին համաձայն ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված (այդ թվում՝ տեղական տուրքի գումարը վճարվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված դրույքաչափից պակաս) և դրա մասին դիմումատուին տեղեկացնելու օրվանից հաշված 2 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս կողմից դրանք չեն համալրվել։

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ, ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԻՆ
Պատասխանատու անձ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՊԵՐՃ (Եկամուտների գանձման, առևտրի և սպասարկման բաժնի պետ)
Ստեղծման ամսաթիվ 28/08/2025
Վերջին խմբագրման ամսաթիվ 28/08/2025
Թեմա Առեւտուր եւ սպասարկում
Իրավական հիմքը Կապան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 14-ի N 8-Ն որոշում
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner