ANTARI PROJECT հյուրանոցային համալիրը գտնվում է Վաչագան թաղամասում՝ ապահովելով եզակի տեսարան դեպի Խուստուփ լեռը։ Համալիրը շրջապատված է անտառներով և առաջարկում է համրարավետ կացության և սննդի պայմաններ։ Իդեալական վայր է խաղաղ և բնության հետ ներդաշնակ հանգստի համար։
Համալիրն ունի փայտե 3 տնակներ՝ նախատեսված մինչև 12 հոգու համար։ Տնակներն ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով։
Առկա է ռեստորանային ծառայություն։ Ռեստորանը կարող է ընդունել մինչև 100 հյուր։ Ռեստորանում մատուցվում են հայկական խոհանոցի բոլոր հայտնի ուտեստները՝ հարմարեցված ժամանակակից ոճերին։ Առկա է նաև բացօթյա հատված։
Հասցեն՝ ք․ Կապան, Վաչագան թաղամաս
Հեռախոս +374 93 22 04 44
Սյունիք Հյուրանոց – Ձեր բնակարանը Կապանում
Եթե այցելում եք Կապան՝ Սյունիքի գեղեցիկ տարածաշրջանը բացահայտելու կամ գործնական ուղևորության մեջ եք, ապա Սյունիք Հյուրանոցը կատարյալ ընտրություն է Ձեր համար։ Հյուրանոցը ապահովում է հարմարավետ և հաճելի միջավայր բոլոր այցելուների համար։
Ինչու Ընտրել Սյունիք Հյուրանոցը
✅ Հարմարավետ Սենյակներ – Կանոնավոր մաքրվող, լուսավոր և հաճելի ինտերիերով սենյակներ՝ ձեր լիարժեք հանգստի համար։
Հյուրանոցում առկա է 12 հյուրանոցային սենյակ։
✅ Գործնական և Զբոսաշրջային Հարմարություններ – Անվճար Wi-Fi, կայուն ջրամատակարարում և էլեկտրաէներգիա, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ պայմանները՝ հաճելի հանգստի կամ արդյունավետ աշխատանքի համար։
✅ Էլեկտրամեքենաների Լիցքավորում – Հյուրանոցն ունի Tesla-ի և չինական GBT լիցքավորման կայան, ինչը հարմար է էլեկտրամեքենաների տերերի համար։
✅ Հեծանիվներ Հյուրերի Համար – Հյուրանոցն առաջարկում է երեք տարբեր չափերի հեծանիվներ, որոնք հյուրերը կարող են անվճար օգտագործել՝ քաղաքի շրջագայության կամ բնությունը վայելելու համար։
✅ Հասանելիություն և Հարմար Տեղադրություն – Հյուրանոցը գտնվում է Կապանի կենտրոնին մոտ, ինչը թույլ է տալիս հեշտությամբ հասնել քաղաքի տեսարժան վայրերին։
✅ Բարեհամբույր Սպասարկում – Անձնակազմը պատրաստ է աջակցել ձեզ 24/7 և օգնել ցանկացած հարցով։
📍 Կայք – syunikhotel.com
📞 Հեռախոս – +374 98 88 60 40
📱 WhatsApp / Viber
Բարի գալուստ Սյունիք Հյուրանոց – վայելեք հարմարավետությունն ու ջերմ մթնոլորտը Կապանում։
<<Գրանդ Հոթել Կապան>>-ն ունի տարբեր կատեգորիաների 33 սենյակ՝ 30 երկտեղանոց, 3՝ երեքտեղանոց։
Հյուրանոցն էքստրեմալ սպորտի և ակտիվ հանգստի սիրահարների համար առաջարկում է թռիչք Հայաստանի ամենաերկար զիփլայնով՝ 1,8 կմ երկարությամբ։
Ժամանակակից համարներից բացվում է լեռնաշղթայի ապշեցուցիչ համայնապատկերի տեսարան։ Հյուրանոցային սենյակները հագեցած են անհրաժեշտ ամեն ինչով՝ միջազգային հյուրանոցային ստանդարտներին համապատասխան։
Հյուրերը հնարովորություն ունեն կազմակերպել իրենց ժամանցը հյուրանոցի բակում, որտեղ առկա են երկու լողավազաններ, ամառային սրճարան և պտղատու այգի։
Հյուրանոցի տարածքում գործում է նաև Nur ռեստորանը, որտեղ պատրաստվում են հայկական և եվրոպական ուտեստներ։ Պահպանելով ավանդականն ու ազգայինը, խոհարարները պատրաստ են զարմացնել ուտեստների անսովոր ներկայացմամբ։
Հասցեն՝ ք․ Կապան, Շինարարների 6
Հեռախոս՝ 098 181 064
Ռեգալ հյուրանոցը բաղկացած է 9 հարմարավետ և ժամանակակից սենյակներից։
Յուրաքանչյուր սենյակ ունի հեռուստացույց, օդորակիչ, անվճար wi-fi և այլ հարմարություններ։
Հյուրանոցը գտնվում է քաղաքի համեմատաբար հանգիստ վայրում։ Հյուրանոցում առկա է ռեստորան, որտեղ մատուցվում են համեղ և նորաձև հայկական ուտեստներ՝ պատրաստված տեղական մթերքներից։
Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ տուրիստական մեքենա և ջիպինգ ծառայություն՝ զբոսաշրջիկներին հնարավորություն տալով ուսումնասիրելու տարածաշրջանի բնությունն ու տեսարժան վայրերը։
Հասցեն՝ ք․ Կապան, Ռ․ Մինասյան 3/5, հեռախոս +374 93 102 111
«Դարիստ» հյուրանոցն ամբողջությամբ վերանորոգվել և շահագործման է հանձնվել 2000թ.:
Հյուրանոցը ունի հարմարավետ կահավորված 29 սենյակ (7՝ մեկտեղանոց, 13՝ երկտեղանոց, 3՝ երեքտեղանոց և 6՝ ընտանեկան), ռեստորան, ավտոկայանատեղի և բացօթյա սրճարան: Հյուրանոցը, գտնվելով Կապանի կենտրոնում, հարմար է ոչ միայն զբոսաշրջային, այլև գործնական նպատակներով այցելած հյուրերի համար:
Հասցե՝ ք. Կապան, Ա. Մանուկյան 1,
Հեռախոս +374 77 387 777
Three Ways հյուրանոցառեստորանային համալիրը գործում է 2022 թվականից։ Այն ունի ընդհանուր 32, որից 5-ը՝ մեկտեղանոց, 4-ը՝ երկտեղանոց, 4-ը՝ ընտանեկան, 2-ը՝ լյուքս, 16-ը՝ դելյուքս սենյակներ։ Համալիրի առաջին հարկում գործում է բար/ռեստորան։ Կից գործում է բացօթյա սրճարան։ Համալիրը հարմար է նաև կոնֆերանսների կազմակերպման համար։
Հասցեն՝ ք․ Կապան, Թումանյան 18/7,
Հեռախոս +374 285 4 00 44, +374 94 50 90 10
https://threeways.am
e-mail: threewayshotel@mail.ru
«ԻՄՊԵՐԻԱԼ» համալիրըն իր հյուրերին առաջարկում է հարմարավետ և ընդարձակ համարներ, որոնց ներքին հարդարանքը և հարմարությունները թույլ են տալիս ձեզ զգալ ինչպես տանը: Հյուրանոցն ունի 22 սենյակ (12՝ մեկտեղանոց, 4՝ երկտեղանոց, 6՝ չորստեղանոց)։
Հյուրանոցի տարածքում առկա է մեծ ավտոկայանատեղի, որը հսկվում է տեսախցիկներով: Առկա է սպորտային լողավազան (25 մետր), մարզասրահ, գեղեցկության սրահ, բիլիարդի սրահ, կոնֆերենս սրահ, սրճարան և ռեստորան:
Հյուրանոցի ռեստորանն առաջարկում է հայկական, ռուսական և եվրոպական խոհանոցի համեղ ուտեստներ:
Այստեղ կարող եք լիարժեք վայելել ձեր հանգիստը կամ գործուղումը:
Հասցե՝ ք. Կապան, Ա. Մանուկյան 1-ին նրբ. 8,
Հեռախոս՝ +374 93 23 11 11
<<ՎալԿիմ>> ՍՊ ընկերության հյուրանոցը գործում է Կապան քաղաքի Շինարարների փողոցում։ Ունի 5 մեկտեղանոց, 19 երկտեղանոց, 2 երեքտեղանոց, 4 հատ՝ չորստեղանոց, 1 հինգտեղանոց և 1 լյուքս համարներ, ընդհանուրը՝ 32 սենյակ։
Հասցեն՝ ք․ Կապան, Շինարարների փողոց
Հեռախոսը՝ +374 77 00 73 33
Օազիս հյուրանոցը գործում է Կապան քաղաքի Գործարանային փողցոում։ Ունի 2 երկտեղանոց և 3 երեքտեղանոց սենյակ։
Հասցեն՝ ք․ Կապան, Գործարանային փողոց 3
Հեռախոսը՝ +374 95 05 05 09
«Կապանի Լեռնագործ» հյուրանոցային համալիրն ունի 33 սենյակ (8՝ մեկտեղանոց, 13՝ երկտեղանոց, 4՝ երեքտեղանոց, 6՝ չորստեղանոց, 1՝ վեցտեղանոց և 1՝ լյուքս), որոնցից հիանալի տեսարան է բացվում դեպի Կապան քաղաք, իսկ հարավում` դեպի Խուստուփ լեռը:
Հյուրանոցային համալիրի 2-րդ հարկում է գտնվում “Լեռնագործ” ռեստորանը: Այն կարող է սպասարկել մինչև 300 մարդու:
Ռեստորանը կարող է հանդիսանալ նաև բիզնես ֆորումների, հանդիպումների, սեմինարների սրահ:
Շենքին կից գործում է նաև սրճարան։
Հասցե՝ ք. Կապան, Դեմիրճյան հրապարակ 2,
Հեռախոս՝ +374 285 2 80 39, +37441 01 61 77
«Պրինց» հյուրանոցում առկա է 22 սենյակ (9` մեկտեղանոց, 3՝ երկտեղանոց, 6՝ երեքտեղանոց, 1՝ չորստեղանոց և 3 լյուքս)։ Այստեղ առկա են բոլոր պայմանները լիարժեք հանգստի համար։
Հասցեն՝ ք․ Կապան, Շահումյան 32,
Հեռախոս՝ +374 77 722 770
<<Վանատուր>> հյուրանոցառեստորանային համալիրը գործում է 2005 թվականից։
Այն ունի երկու 12 սենյակ (7՝ երկտեղանոց, 2՝ երեքտեղանոց, 1՝ չորստեղանոց և 2՝ լյուքս)։ Կից գործում է նաև ռեստորան, որը հարմար է տարբեր միջոցառումների կազմակերպման համար։
Հասցեն՝ ք․ Կապան, Արամ Մանուկյան 1-ին նրբ․, 1/3-1/7,
Հեռախոս՝ +374 93 199 460
«Ոսկե Կապան» հյուրանոցն իր այցելուներին է առաջարկում 11 հարմարավետ սենյակներ (6՝ մեկտեղանոց, 3՝ երկտեղանոց, 2՝ լյուքս):
Հասցե՝ ք․ Կապան, Թումանյան 3/1,Հեռախոս՝ +374 77 01 72 99
Ոսկե Դար հյուրանոցառեստորանային համալիրը գործում է Կապան քաղաքի Մ․ Պապյան փողոցում։ Ունի 3 երկտեղանոց սենյակ։
Հասցեն՝ ք․ Կապան, Մ․ Պապյան փողոց 12
Հեռախոսը՝ +374 93 193 597
Եդեմ հյուրանոցառեստորանային համալիրը գործում է Քաջարանյան մայրուղու հարևանությամբ։ Ունի 4՝ երկտեղանոց սենյակ։
Հասցեն՝ ք․ Կապան, Քաջարանյան մայրուղի
Հեռախոսը՝ +374 77 151 601
Facebook
Location on Google Maps
YouTube