02.06.23
ԿԱՊԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ՀՈՒՆԻՍՄԵԿՅԱՆ ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ
|
Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ավանդույթի համաձայն, Կապանում տոնվեց մեծ խանդավառությամբ և ազգային շնչով։ Երեխաների օրը հիշարժան ու բովանդակալից դարձնելու համար համայնքապետարանի կողմից կազմակերպվել էր «Մանկական ազգագրական փառատոն», որտեղ իրենց ակտիվ մասնակցությունն էին բերել Կապանի բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավագ խմբերի երեխաները, դաստիարակներն ու երաժիշտները։ Փառատոնի ծրագրում ընդգրկված էր ազգագրական երգի, պարի կատարումներ, ազգային ավանդական խաղեր, ինչպես նաև Հայակական կահ–կարասի, Հայկական գորգեր, Հայկական ծիսական տիկնիկներ, Գյուղական կոլորիտ, Կերպարվեստային ձեռքի աշխատանքների թեմատիկ տաղավարներ։ Ազգային երգն ու պարը, սաների գունեղ տարազները, ...
Մանրամասն |
|
01.06.23
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ երեխաներՋերմորեն շնորհավորում եմ ձեզ հունիսի 1–ի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Սա, թերևս, ամենաբարի տոնն է բոլոր տոների մեջ, որովհետև այն նվիրված է աշխարհի ամենասիրելի և ամենաթանկ էակներին՝ երեխաներին:Եվ այս խորհրդանշական օրը լրացուցիչ առիթ է մեր սերն ու հոգածությունը մեր երեխաների նկատմամբ արտահայտելու, այս օրը նրանց համար հիշարժան դարձնելու, քանի որ երեխաները մեր շարունակությունն են, մեր կյանքի շարժիչ ուժն ու իմաստ հաղորդողները:Մենք՝ մեծահասակներս, ծնողներս, կարևոր առաքելություն ունենք այս կյանքում․ անել անգամ անհնարինը՝ մեր երեխաների որակյալ կրթության, գիտելիքների ձեռքբերման, բազմակողմանի զարգացման ապահովման համար, որպեսզի ապագայում առիթ ունենանք ...
Մանրամասն |
|
29.05.23
ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ՏՈՆԴ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
|
 Այսօր մայիսի 28-ն է և Հայաստանը նշում է Հանրապետության օրը` հայոց պետականության վերականգնման տոնը: Օրվա կապակցությամբ՝ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, համայնքային և մարզային իշխանության ներկայացուցիչները, ավագանու, ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեության անդամները, անհատ քաղաքացիները ծաղիկներ դրեցին Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, ծնունդով կապանցի Արամ Մանուկյանի կիսանդրուն՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։ Ներկաները ծաղկադրման արարողություն կատարեցին նաև Գարեգին Նժդեհի շիրիմին և Պողոս Տեր Դավթյանի կիսանդրուն:  Օրն ամփոփվել է Կապանի մշակույթի կենտրոնի հրապարակում, որտեղ ելույթով հանդես է եկել փողային նվագախումբը։
|
|
28.05.23
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Հարգելի՛ համաքաղաքացիներՇնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 105-րդ տարեդարձի կապակցությամբ։ 1918 թվականի մայիսի 28-ը մեր տոնացույցի այն բացառիկ արժեք ունեցող օրերից մեկն է, երբ ամբողջանում են հայրենասիրության, հայրենի պետականության հանդեպ անմնացորդ նվիրումի բոլոր զգացողությունները և խորհրդանշում մեր ազգային առանձնահատկությունները: Ուղիղ 105 տարի առաջ մենք վերանվաճեցինք անկախ պետականություն ունենալու իրավունքն ու չնայած առկա դժվարություններին, մեր հողի վրա վերստեղծեցինք մեր պետությունը՝ Հայաստանի առաջին հանրապետությունը: Այն իրականություն դարձրեցինք Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում, մեր հավաքական կամքի ու անձնազոհության շնորհիվ:Այսօր, ...
Մանրամասն |
|
26.05.23
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ շրջանավարտներՍրտանց շնորհավորում եմ ձեր կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկի՝ դպրոցական Վերջին զանգի առթիվ: Այս տոնն իր մեջ յուրօրինակ խորհուրդ ունի․ Ավարտվում է դպրոցական անհոգ մանկությունը և սկսվում է մեծ կյանք մտնելու, կայանալու, ձևավորվելու, նորովի մտածելու և գործելու մի ժամանակահատված, որը դառնալու է վճռորոշ և ուղղորդիչ հետագա ողջ կյանքի համար:Սիրելի՛ շրջանավարտներ, կյանքի այս փուլում հիմք է դրվում ձեր հետագա ուղու ձևավորմանը, որի հիմքում մասնագիտական ճիշտ ընտրությունն է, իսկ մասնագիտական ճիշտ ընտրություն կատարած ու որակյալ կրթություն ստացած քաղաքացին այսօր մեր պետության կայուն զարգացման և հզորացման հենասյունն է: Առավել քան վստահ եմ, որ դուք կկատարեք գիտակցված և որ ամենակարևորն ...
Մանրամասն |
|
26.05.23
...ՈՒ ՀՆՉԵՑ ԶԱՆԳԸ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ
|
Կապանում արդեն ավանդույթ է դարձել վերջին զանգի համաքաղաքային տոնական միջոցառումների մեկնարկը ազդարարել կարմիր գորգի և «Հաջողակ շրջանավարտ» մրցանակաբաշխությամբ։ Այս տարի հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ազգային, ազատագրական շարժման հերոս՝ Գարեգին Նժդեհի հուշահամալիրի տարածքում։ 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտները խորհրդանշական կարմիր գորգի վրայով անցնելով փայլեցին թե՛ իրենց տեսքով,թե՛ ազատ ու անկաշկանդ խոսքով` պատասխանելով հաղորդավարների հարցերին։Օրվա սպասված իրադարձությունը «Հաջողակ շրջանավարտ 2023» -ի մրցանակաբաշխությունն էր։ Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը նախ շնորհավորեց օրվա հերոսներին,այնուհետև, պատահականության սկզբունքով հանեց այն երկու ...
Մանրամասն |
|
18.05.23
ԿԱՊԱՆՈՒՄ ԷՐ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ԳՄՀԸ/GIZ) ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱԴԼԵՆ ՌԱՈՒՇԵՆԲԵՐԳԵՐԸ
|
Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերի գլխավորած պատվիրակությանը։Համայնքի ղեկավարը բարձր է գնահատել GIZ-ի հայաստանյան գրասենյակի իրականացրած աշխատանքները բոլոր ուղղություններով և շնորհակալություն հայտնել համայնքապետարանի հետ ծավալած արդյունավետ համագործակցության համար։Գևորգ Փարսյանը, ԳՄՀԸ-ի հետ մինչ օրս համատեղ ծրագրերին մանրամասն անդրադառնալով, ընդգծել է հատկապես «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի կարևորությունը՝ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում։ Նշենք, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |