Այսօր: Երկուշաբթի, 24 Հունիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ (ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի բ) կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տարամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով և  հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը,  Կապան համայնքի ավագանին  որոշում  է.

1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով թույլատրել ներկայացնելու հետևյալ ծրագրային հայտերը․

1) ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի փողոցների և բակերի հիմնանորոգում՝ Կապան քաղաքի Գ․ Նժդեհ փողոցի, 1-ին և 2-րդ նրբանցքների հիմնանորոգում, Կապան քաղաքի Ա․ Մանուկյանի արձանի և Կապան-Մոլի միջանկյալ հատվածի հիմնանորոգում, Կապան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի հիմնանորոգում, Կապան քաղաքի Ռ․ Մինասյան փողոցի թիվ 11, 12, 13 շենքերի բակերի հիմնանորոգում, Կապան քաղաքի Ռ․ Մինասյան փողոցի թիվ 15, 16, 17, 18, 19, 20 շենքերի բակերի հիմնանորոգում, Կապան քաղաքի Ռ․ Մինասյան փողոցի թիվ 25Ա, 25Բ շենքերի բակերի հիմնանորոգում, Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի 3-րդ նրբանցքի հիմնանորոգում, Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 6, 7 շենքերի բակերի հիմնանորոգում, Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի 4-րդ նրբանցքի հիմնանորոգում, Կապան քաղաքի Գր․ Արզումանյան փողոցի հիմնանորոգում, Կապան քաղաքի Գր․ Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքի հիմնանորոգում, Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի բակային տարածքների հիմնանորոգում, Կապան քաղաքի Ավետիսյան փողոցի N 2, 4, 6, 28, 30, 32, 34 և Պապյան փողոցի N 5, 6, 7, 8, 9, 15, 16, 17, 18, 19, 20, 22, 24 և 26 շենքերի բակերի ասֆալտապատում, Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 7, 9, 11, 13, 15 շենքերի բակերի հիմնանորոգում, Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 3-րդ նրբանցքի  հիմնանորոգում և Կապան քաղաքի Մ․ Հարությունյան փողոցի թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 8 շենքերի բակերի և Շահումյան փողոցի թիվ 37, 38 շենքերի բակերի հիմնանորոգում, հավելված 1։  

2) ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի հասարակական շենքերի նորոգում և կառուցում՝ Եղվարդ բնակավայրի կենցաղի տան վերանորոգում, Ծավի բնակավայրի կենցաղի տան վերանորոգում, Ըրկենանց բնակավայրում վարչական շենիք կառուցում և տարածքի բարեկարգում, Վանեք բնակավայրում վարչական շենիք կառուցում և տարածքի բարեկարգում, Եղեգ  բնակավայրում վարչական շենիք կառուցում և տարածքի բարեկարգում, Ներքին Խոտանան բնակավայրում վարչական շենիք կառուցում և տարածքի բարեկարգում, Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ-ի շենքի մասնակի վերանորոգում և ջեռուցման համակարգի վերականգնում, Կապան քաղաքի Վաչագան թաղամասի հանդիսությունների սրահի մասնակի վերանորոգում և Օխտար բնակավայրի ակումբի շենքի հիմնանորոգում, հավելված 2։

3) ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և լանջավոր տանիքների նորոգում, հավելված 3։

4) ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների նորոգում՝ Կապանի թիվ 9 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի շենքի վերակառուցում և տարածքի բարեկարգում և Կապանի թիվ 10 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի շենքի վերանորոգում և տարածքի բարեկարգում, հավելված 4։

5) ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի թիվ 6, թիվ 8, թիվ 15 բազմաբնակարան բնակելի շենքերի հարևանությամբ խաղահրապարակի և մարզադաշտի վերանորոգում ու հանգստյան գոտու կազմակերպում, Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 15 և 17 բազմաբնակարան բնակելի շենքերի հարևանությամբ խաղահրապարակի և մարզադաշտի վերանորոգում ու հանգստյան գոտու կազմակերպում, Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 7 և թիվ 8 բազմաբնակարան բնակելի շենքերի միջանկյալ հատվածում խաղահրապարակի և մարզադաշտի վերանորոգում ու հանգստյան գոտու կազմակերպում, Կապան քաղաքի Հ․ Ավետիսյան փողոցի թիվ 1 բազմաբնակարան բնակելի շենքի հարևանությամբ խաղահրապարակի և մարզադաշտի վերանորոգում և հանգստյան գոտու կազմակերպում, Թիվ 5 երթուղու հարևանությամբ հանգստի գոտու կազմակերպում և Նորաշենիկ գյուղում մարզադաշտի կառուցում, հավելված 5։

6) ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքում ապաստարանների կառուցում, հավելված 6 (գաղտնի)։

7) ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի ջրամատակարարում,  Սրաշեն բնակավայրի խմելու ջրամատակարարման ապահովում և  Կաղնուտ բնակավայրի խմելու ջրամատակարարման ապահովում, հավելված 7։

 2. Սուբվենցիայի ստացման գործող կարգով կազմել և ՀՀ Սյունիքի մարզպետարան ներկայացնել  ծրագրերի ամբողջական փաթեթները։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.69 Կբ)
(56.93 Կբ)
(44.63 Կբ)
(39.82 Կբ)
(40.74 Կբ)
(42.41 Կբ)
(41.69 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner